Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների ծնողներին․ 1-ին քրգործի ուսումնասիրությունն ամփոփվել է11 մայիսի 2021 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ վարչապետի՝ 2020-ի օգոստոսի 3-ի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կատարած ուսումնասիրության արդյունքում կազմված առաջին խորհրդատվական եզրակացությունը: Քննարկման մեկնարկին Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք ունենք առաջին ամփոփումը: Առաջին գործը, որն ուսումնասիրվել է, Տիգրան Օհանջանյանի մահվան դեպքի առիթով հարուցված քրեական գործն է»: Վարչապետի պաշտոնակատարի օգնական Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել կատարված ուսումնասիրության արդյունքում կազմված խորհրդատվական եզրակացության վերաբերյալ: Աշխատանքային խումբն աշխատել է ամենշաբաթյա ռեժիմով և կազմել է 140 էջանոց գրավոր խորհրդատվական եզրակացություն, որը ներառում է աշխատանքային խմբի բոլոր անդամների միասնական մոտեցումը (խմբում ընդգրկված է 6 անդամ՝ ՀՀ վարչապետի 3 ներկայացուցիչ և որոշմամբ թվարկված գործերով տուժողների իրավահաջորդների 3 ներկայացուցիչ): Վարդապետյանը հայտնել է, որ խորհրդատվական եզրակացության մեջ մի շարք խախտումներ են գրանցել: Դրանք հիմնականում վերաբերում են առանցքային քննչական գործողություններին, որոնք միտված են եղել գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցների ձեռքբերմանը: Վերհանվել են նաև խախտումներ՝ կապված ծառայողական քննության, հեռախոսային խոսակցությունների հետ, առանձին մասով շարադրվել են առաջարկներ: Վարդապետյանը նշել է, որ աշխատանքային խումբը քննչական գործառույթներ չի իրականացնում, գրավոր խորհրդատվական եզրակացությունը 6 հոգանոց անկախ մասնագիտական խմբի մասնագիտական կարծիք է, մաքուր իրավական վերլուծություն և ի գիտություն է ուղարկվելու նախաքննություն իրականացնող մարմնին: Փաշինյանը տուժողի իրավահաջորդ Գոհար Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչպես է գնահատում ուսումնասիրության արդյունքները և արձանագրումները: Սարգսյանն ասել է, որ որդու մահվան դեպքը եղել է 2007-ին, և ինքը 14 տարի շարունակ բարձրաձայնել է մահվան պատճառների առնչությամբ իր մտահոգությունների մասին: Նա նշել է, որ համաձայն է խորհրդատվական եզրակացության հետ, ներգրավված է եղել աշխատանքային խմբի քննարկումներին և պատրաստ է շարունակել համագործակցությունը հետագա քայլերի շուրջ: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է, որ համաձայնություն կա կատարված աշխատանքի արդյունքների շուրջ և առաջարկել հետևողական շարժվել առաջ, սահմանված իրավական ընթացակարգերի պահպանմամբ: Հանդիպմանը քննարկվել է նաև հաջորդ գործի ուսումնասիրությունը սկսելու հարցը: Վարդապետյանը տեղեկացրել է, որ ծնողների նախաձեռնությամբ և նրանց միջև փոխհամաձայնությամբ առաջարկվել է, որպես երկրորդ գործ, ուսումնասիրել Վալերիկ Մուրադյանի մահվան դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը: Մտքերի փոխանակության ընթացքում Նիկոլ Փաշինյանը լսել է ծնողների դիտարկումները, պատասխանել նրանց հարցերին: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |