Իսպանացի սենատոր․ Պիտի ավարտվի հարձակումը, որին սեպտեմբերից ենթարկվում է հայ ժողովուրդը

Իսպանացի սենատոր․ Պիտի ավարտվի հարձակումը, որին սեպտեմբերից ենթարկվում է հայ ժողովուրդը

PanARMENIAN.Net - Իսպանացի սենատոր Գորկա Էլեխաբառիետա Դիասը, թվիթերյան իր միկրոբոլգում անդարադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, նշել է, որ հարձակումը, որին սեպտեմբերից ենթարկվում է հայ ժողովուրդը, պետք է ավարտվի։

Նրա խոսքերը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

«Անհանգստությամբ ենք հետևում, թե ինչպես են ադրբեջանական զորքերը մտել ՀՀ Սյունիքի մարզի տարածք։ Հարձակումը, որին սեպտեմբեր ամսվանից ենթարկվում է հայ ժողովուրդը, պետք է ավարտվի։ Պահանջում ենք հարգել միջազգային իրավունքը՝ այդ տարածքում կայունությունը վերականգնելու համար»,-ասվում է գրառման մեջ։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ադրբեջանցիների հետ բանակցություններ են ընթանում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---