ՌԴ ԱԳՆ՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին․ Երկարաժամկետ լուծումը սահմանազատումն է

ՌԴ ԱԳՆ՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին․ Երկարաժամկետ լուծումը սահմանազատումն է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման կապակցությամբ, որտեղ նշվում է, որ որպես երկարաժամկետ լուծում ԱԳՆ-ն տեսնում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մեկնարկը՝ հետագա սահմանագծմամբ։

«Շարունակում ենք ուշադիր հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին լարվածության նվազեցման հարցում՝ բարձրագույն և բարձր մակարդակի մշտական շփումների շրջանակում: Օպերատիվ կապ է պահվում մեր երկրների ռազմական ու սահմանապահ ծառայությունների միջև»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Շեշտվում է նաև հրադադարի ռեժիմի խստագույն պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 10-ի ու 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների մյուս դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը:

«Նման միջադեպերը հարկավոր է հարթել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում ենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մեկնարկը՝ հետագա սահմանագծմամբ: Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը», - ասվում է հայտարարության մեջ։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---