Պեկինը հուսով է` ՀՀ-ն և Ադրբեջանը երկխոսությամբ կկարգավորեն հակասությունները

Պեկինը հուսով է` ՀՀ-ն և Ադրբեջանը երկխոսությամբ կկարգավորեն հակասությունները

PanARMENIAN.Net - Պաշտոնական Պեկինը հուսով է, որ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան երկխոսության միջոցով կարգավորել հակասությունները։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, գրում է Sputnik Արմենիան։

«Ադրբեջանն ու Հայաստանը մեզ բարեկամ երկրներ են։ Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ կողմերը կկարողանան կարգավորել իրենց հակասություններն ու տարաձայնությունները երկխոսության միջոցով, և երկուստեք կպահպանեն խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաև մարդկանց հանգստությունը»,-ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---