Լավրով․ ՌԴ-ն միշտ պատրաստ է թև ու թիկունք լինել եղբայրական հայ ժողովրդին

Լավրով․ ՌԴ-ն միշտ պատրաստ է թև ու թիկունք լինել եղբայրական հայ ժողովրդին

PanARMENIAN.Net - Ռուսասանը միշտ պատրաստ է թև ու թիկունք լինել եղբայրական հայ ժողովրդին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթին տված հարցազրույցում։

Պատասխանելով հարցին, թե հաջողվե՞լ է արդյոք ջերմ հարաբերություններ պահպանել Հայաստանի հետ Ղարաբաղում վերջին պատերազմից հետո, չնայած իր համար պատերազմի անբարենպաստ ավարտին՝ Լավրովն ասել է, որ ռուս-հայկական հարաբերությունները փորձված են ժամանակով։

«Կասկած չունեմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ոգով։

Մեր երկիրը միշտ պատրաստ է թև ու թիկունք լինել եղբայրական հայ ժողովրդին։ Այդ են վկայում ՌԴ, անձամբ նախագահ Պուտինի ջանքերը, որոնց շնորհիվ հաջովեց վերջ դնել ռազմական առճակատմանը Լեռնային Ղարաբաղում 2020-ի աշնանը, գործարկել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացը»,-ասել է նա։

Նա հավելել է՝ կարելի է ասել, որ նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված եռակողմ պայմանավորվածությունները ընդհանուր առմամբ հաջողությամբ իրագործվում են։

«Դա, մասնավորապես, վերաբերում է հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը Հարավային Կովկասում։ Ռուսաստանի աջակցությունը բարձր է գնահատվում մեր հայ բարեկամների կողմից»,-ասել է նա։

Ըստ Լավրովի՝ կարևոր է հասկնալ նաև, որ ՌԴ և ՀՀ հարաբերությունները չեն սահմանափակվում ԼՂ թեմայով։

«ՌԴ և Հայաստանի միջև աննախադեպ քաղաքական երկխոսություն է հաստատվել բարձրագույն և այլ մակարդակներում։ Միայն 2021-ին մեր ղեկավարները հանդիպել են երկու անգամ, բազում հեռախոսազրույցներ են ունեցել։ Մայիսի սկզբին կայացել է իմ այցը Երևան։ Միջխորհրդարանական կապերն են իրագործվում»,-հավելել է Լավրովը։

Նա նշել է նաև, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքները հաղթահարելու համար՝ Ռուսաստանը «Սպուտնիկ V» պատվաստանյութ է մատակարարել Հայաստանին:

«Մենք աշխատում ենք հետագա աջակցության հարցի շուրջ: Մենք հաջողությամբ զարգացնում ենք կապերն առևտրի և տնտեսության ոլորտում, ինչին նպաստում են տնտեսական համագործակցության ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների պարբերական հանդիպումները»,- ասել է նա։

Ընթերցեք նաև․ Ռուս-թուրքական կենտրոնը ԼՂ գոտում միայն տեսողական դիտարկում է անում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---