Աճեմօղլուն քննադատել է Թուրքիայի ղեկավարությանն ազգայնականության և պոպուլիզմի համար

Աճեմօղլուն քննադատել է Թուրքիայի ղեկավարությանն ազգայնականության և պոպուլիզմի համար

PanARMENIAN.Net - Պոլսահայ հայտնի տնտեսագետ, ամերիկաբնակ Տարոն Աճեմօղլուն քննադատել է Թուրքիայի ղեկավարությանը երկիրը նորից ազգայնական ու պոպուլիստական գիծ մտցնելու համար՝ նշելով, որ սա բազմաթիվ տնտեսական խնդիրներ կառաջացնի, ինչպես 1990-ականներին էր։

Թուրքական T24 լրատվակայքին տված հարցազրույցում նա խոսել է Թուրքիայի տնտեսության խնդիրներից ու առաջիկա ռիսկերից, գրում է Ermenihaber-ը:

Թուրքիայում երիտասարդ տարիքային խմբում աճող գործազրկության մասին հարցին պատասխանելիս՝ Աճեմօղլուն ասել է, որ Թուրքիայում այդ խնդիրը միշտ եղել է՝ բացառությամբ 2000-2006թթ. երբ այդ ուղղությամբ արված քայլերի արդյունքում բազմաթիվ աշխատատեղեր ստեղծվեցին ու երիտասարդների համար հեռանկարներ բացվեցին:

Ըստ տնտեսագետի՝ դրա հետևանքով երիտասարդների մեջ ձևավորված ակնկալիքներին հատկապես վերջին 5 տարում պետությունը այլևս չի կարողանում համարժեք արձագանքել: Աճեմօղլուն նշել է, որ դրա պատճառը Թուրքիայի տնտեսության ոչ արդյունավետ զարգացումն է, ինչն էլ իր հերթին գալիս է տնտեսության ոչ բավարար արտադրողականությունությունից: Թուրքիան իր հնարավորությունները չի կարողանում ճիշտ օգտագործել:

Հարցին, թե Թուրքիայի տնտեսության մեջ նկատվող ճգնաժամը արդյոք կարող է խորանալ, Աճեմօղլուն դրական է պատասխանել: Ըստ նրա՝ Թուրքիայում հատկապես մեծ խնդիրների առաջ են կանգնած մեծ առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող առանձին խանութները, շինարարական ընկերությունները, խնդիրներ կան ռեզերվների աստիճանական նվազման, տարադրամի փոխարժեքի ու բանկային տոկոսների հետ կապված:

«Այս ցուցանիշներով ավելի նեգատիվի գնալու հավանականություն կա: Այս խնդիրները միայն Թուրքիային չեն հատուկ, այլ տեղերում էլ կան, սակայն որտեղ էլ, որ դրանք ի հայտ են գալիս դրանց տակ սխալ կառավարումն է ընկած»,- ասել է աշխարհում ամենաշատ մեջբերվող տնտեսագետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---