Արցախի պետնախարարը հրաժարական է տվել

Արցախի պետնախարարը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարար Գրիգոր Մարտիրոսյանը հունիսի 1-ից վայր է դնում իր լիազորությունները: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել եմ դեռևս 2020-ին, սակայն մեզ պատուհասած պատերազմը և հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ստիպեցին հետաձգել որոշումս:

Պաշտոնավարման ամբողջ ընթացքում՝ մեր երկրի համար չափազանց ծանր փորձությունների ժամանակաշրջանում, փորձել եմ անել հնարավորը՝ ինձ վստահված ոլորտում մարտահրավերներին դիմակայելու և առանցքային խնդիրները լուծելու ուղղությամբ` ի նպաստ մեր երկրի ապագայի»,-ասվում է գրառման մեջ։

Նա նշել է, որ շարունակելու է ծառայել Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին՝ անկախ հետագա գործունեության ոլորտից:

«Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, կայունություն, արագ ապաքինում և հետագա զարգացում: Խոնարհվում եմ նահատակված մեր հերոսների անմար հիշատակի առջև։ Աստված պահապան մեր ժողովրդին»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---