Փաշինյանի խոսնակ. Այվազյանից հրապարակային պարզաբանում ենք ակնկալում

Փաշինյանի խոսնակ. Այվազյանից հրապարակային պարզաբանում ենք ակնկալում

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, արձագանքելով Արա Այվազյանի՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու պատճառների մասին հայտարարությանը, ասել է, որ հրապարակային պարզաբանում է ակնկալվում նրանից, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Մենք պարոն Այվազյանին շնորհակալություն ենք հայտնում կատարած աշխատանքի համար, այնուամենայնիվ կարծում ենք` մեր պետական և ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի` այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական և ազգային շահին: Ակնկալում ենք, որ պարոն Այվազյանը հրապարակային կպարզաբանի դրանք»,- նշել է Գևորգյանը:

Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ԱԳՆ անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր նրանով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։

Արա Այվազյանի՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել մայիսի 27-ին։ Այդ պաշտոնում նա նշանակվել էր 2020-ի նոյեմբերի 18-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---