Արտակ Բեգլարյանը՝ Արցախի պետնախարար․ 4 նախարարություն կհամակարգի

Արտակ Բեգլարյանը՝ Արցախի պետնախարար․ 4 նախարարություն կհամակարգի

PanARMENIAN.Net - Արտակ Բեգլարյանը, ազատվելով Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նշանակվել է պետական նախարար։

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը, մեկ այլ հրամամագրով ազատելով Գրիգորի Մարտիրոսյանին, իր դիմումի համաձայն, պետական նախարար, ֆինանսների նախարարի պաշտոնից:

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել ԱՀ կառավարության կառուցվածքում, համաձայն որի՝ ֆինանսների նախարարն այսուհետ չի իրականացնելու պետական նախարարի լիազորությունները։

Երկրի ղեկավարի ստորագրած հրամանագրով՝ Արցախի պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը.

1) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար

2) առողջապահության նախարար

3) արդարադատության նախարար

4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---