ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել ՄԽ համանախագահներին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել ՄԽ համանախագահներին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) հետ և աջակցություն հայտնել նրանց կողմից գործադրվող ջանքերին: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ուրախ եմ առաջին անգամ անձամբ հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց շարունակական ջանքերին և գործունեությունը»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հնարավոր է, այցելեն հայ-ադրբեջանական սահման։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 28-ի իրենց հայտարարության մեջ մտահոգություն էին հայտնել հայ-ադրբեջանական դեմարկացիայի չենթարկված սահմանին գրանցված միջադեպերի առնչությամբ՝ անընդունելի համարելով ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը: Նրանք կոչ են արել երկու կողմերին հրատապ քայլեր ձեռնարկել, այդ թվում հետ քաշելով զորքերը, լարվածությունը թուլացնելու և բանակցություններ սկսելու համար՝ սահմանին խաղաղ ճանապարհով սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար: Համանախագահները պատրաստակմություն են հայտնել աջակցելու գործընթացին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---