Բաքվում հայ ռազմագերիների դեմ դատավարությունը կսկսվի հունիսի 16-ին 7 հունիսի 2021 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Բաքվում հայտարարել են, որ հայ ռազմագերիների դեմ դատավարությունը կսկսվի հունիսի 16-ին, ժամը 10։00-ին։ Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն, դիվերսիա և այլ հանցագործություններ» հոդվածով։ Նշվում է, որ Ավագյան Հրաչի, Սերոբյան Գեղամի և այլ անձանց (ընդհանուր 14 անձի) դեմ հարուցված քրգործը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում է, գրում է «Sputnik Ադրբեջանը»։ Արցախում մարտական գործողությունների դադարից հետո, դեկտեմբերին ադրբեջանցիները շիրակցի 62 զինծառայողի գերեվարեցին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ։ Ադրբեջանը նրանց «ահաբեկիչ» է կոչում և մտադիր չէ վերադարձնել։ Ըստ հայկական կողմի տվյալների, Ադրբեջանում մոտ 200 հայ գերի կա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գերեվարվածներից առնվազն 19-ին ադրբեջանցիները սպանել են, նրանց թվում նաև 4 կին կար։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |