Ֆրանսիան վերսկսում է վիզաների տրամադրումը

Ֆրանսիան վերսկսում է վիզաների տրամադրումը

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ից Ֆրանսիայի և օտարերկրյա պետությունների միջև ճանապարհորդների հոսքը վերաբացվել է՝ համաձայն փոփոխված ընթացակարգի, որը կախված է երրորդ երկրի սանիտարական վիճակից և ուղևորների պատվաստումներից, տեղեկացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։

Հիմնվելով սանիտարական ցուցանիշների վրա՝ սահմանվել է երկրների դասակարգում, և ցանկացած մուտք Ֆրանսիա և ցանկացած ելք մնում է խստորեն վերահսկվող։ Հայաստանը դասակարգվում է նարնջագույն գոտում (վիրուսի ակտիվ շրջանառությունը վերահսկվող համամասնություններով, առանց մտահոգող տարբերակների տարածման):

Հայաստանից Ֆրանսիա ՀՀ քաղաքացիների տեղաշարժը.

Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն, վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:

1-ին հնարավոր տարբերակ․ եթե պատվաստված եք Դեղերի եվրոպական գործակալության կողմից ճանաչված պատվաստանյութով (Pfizer, Moderna, AstraZeneca և Johnson & Johnson), ապա իրավասու եք մեկնել Ֆրանսիա՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում:

2-րդ հնարավոր տարբերակ․ եթե պատվաստված չեք, իրավասու եք մուտք գործել Ֆրանսիա միայն այն դեպքում, եթե ձեր ուղևորությունը ճանապարհորդելու հիմնավոր պատճառներից մեկի շրջանակում է:

Հիմնավոր պատճառների ցուցակը կարող եք գտնել միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագրում.

Ֆրանսիա ժամանելու համար, եթե պատվաստված չեք, պետք է նաև․

Լրացնել Միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագիրը դեպի մայրցամաքային Ֆրանսիա, որը կարող եք ներբեռնել այստեղ անգլերենով և ֆրանսերենով:

Ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ (Սերտիֆիկատը ներկայացնել անգլերեն կամ ֆրանսերեն):

«Ֆրանսիա ժամանելուն պես դուք պարտավորվում եք ինքնամեկուսանալ ձեր նախընտրած վայրում 7 օրով և լրացնել Հայտարարագիրը:

Ֆրանսիայի տարածք ժամանելուն պես կարող եք նաև ենթարկվել անտիգենի պատահական հետազոտության»,-ասվում է գրառման մեջ։

Մուտքի արտոնագրի տրամադրումը վերսկսելու ժամանակացույց.

Հիշեցում․ վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն, վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:

Մուտքի արտոնագրի տրամադրման աստիճանաբար վերսկսումն իրականացվում է հետևյալ ժամանակացույցի համաձայն (ենթակա է փոփոխման)`

Հունիսի 9-ից սկսած՝ երկարաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրման վերսկսում (հ.գ. հստակեցվում է, որ երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է դիմողին՝ երկար ժամանակով (> 90 օր) Ֆրանսիայում հաստատվելու համար)։

Հունիսի 15-ից սկսած՝ կարճաժամկետ վիզաների տրամադրման վերսկսում Ֆրանսիայի քաղաքացիների ծնողների համար, ովքեր արդեն ունեն ժամկետանց ճանապարհորդական վիզա, և հյուրընկալման հրավերի ներկայացման դեպքում:

• Կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրման վերսկսում — հաստատել ամսաթիվը:

Վիզաների դիմումները ներկայացվում են միայն առցանց` FRANCE-VISAS կայքում և վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով նախօրոք հանդիպում վերցնելու պարագայում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---