Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին կատարվել է 33 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժվում են տնային պայմաններում:

Արցախում 2021-ի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8220 քաղաքացու հետազոտություն, որից 874-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2758 դեպք: Կատարվել է 25,672 թեստավորում:

Կորոնավիրուսի դեմ պատվաստումներն իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---