Թանդիլյանն ասկերանցիների հետ քննարկել է առաջնահերթ սոցիալ-կենցաղային հարցերը

Թանդիլյանն ասկերանցիների հետ քննարկել է առաջնահերթ սոցիալ-կենցաղային հարցերը

PanARMENIAN.Net - ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել է Ասկերանի բնակչության հետ էր: Քննարկվել են բնակչության առաջնահերթ սոցիալ-կենցաղային հարցերը, անդրադարձ է եղել տեղահանված բնակչության՝ Ասկերանի տարբեր համայնքներում կացարաններով ապահովելու ծրագրին զուգահեռ, սոցիալական ապահովության նախարարության կողմից այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Բնակչության հետ հանդիպման ընթացքում Թանդիլյանը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերը, խոսել նախարարության գործունեության որակի աստիճանական բարձրացման մասին:

Այնուհետև նախարարը պատասխանել է քաղաքացիների հարցերին՝ իր խոսքում ընդգծելով, որ սոցիալական աջակցություններից բացի, պետք է կարողանալ ապահովել հիմնական զբաղվածությունն ու արժանապատիվ կեցության պայմանները սեփական ջանքերով։

«Հենց արցախցու աննկուն ոգին է լուծելու Արցախի հարցը, իսկ դրա համար անհրաժեշտ է ամուր կանգնել ոտքի վրա»,- եզրափակել է նախարարը:

ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում 180 բնակարանանոց նոր թաղամաս է կառուցվում։ 15 բազմաբնակարան շենքից բաղկացած նոր թաղամասը նախատեսվում է ավարտել մինչև 2022-ի սեպտեմբերի վերջ։ Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---