Հանցագործներն անծանոթ համարներից զանգում են ԱՀ քաղաքացիներին՝ թիրախավորելով ՊԲ ծառայողներին

Հանցագործներն անծանոթ համարներից զանգում են ԱՀ քաղաքացիներին՝ թիրախավորելով ՊԲ ծառայողներին

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում աճել են Արցախի քաղաքացիների դեմ կիրառվող խարդախության ճանապարհով գումար շորթելու ձևերը: Այդ մասին հայտարարել է Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Նշվում է, որ հանցագործներն անծանոթ հեռախոսահամարներով զանգահարում են ԱՀ քաղաքացիներին, նախ՝ վստահություն ձեռք բերում, ապա որպես կանոն թիրախավորում ՊԲ շարքերում ծառայող զինվորներին, նշելով, որ վերջիններիս շտապ գումար է անհրաժեշտ, այնուհետև խնդրում, որ գումարը առձեռն տան իրենց կողմից ուղարկված տաքսու վարորդին:

Հանցագործները «Տերմինալ» համակարգի միջոցով հափշտակված գումարին տիրանալուց հետո անջատում են հեռախոսը:

Բացի այդ, վերջին օրերին համակարգչային տեխնիկայի օգնությամբ գումար շորթելու դեպքերը ևս շատացել են: Արդյունքում՝ ԱՀ բնակչությանը պատճառվում է նյութական մեծ վնաս:

Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին, չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն, նման զանգերին արձագանքելուց հետո անհապաղ դիմել ՏԿՀԴՊ վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---