Բայրամով․ Ադրբեջանը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է

Բայրամով․ Ադրբեջանը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից են և Բաքուն այդ մասին առաջարկ է արել Երևանին։

«Մեր դիրքորոշումն այս հարցի շուրջ հայտնի է, այն անփոփոխ է։ Այդ մասին բազմիցս է խոսել նաև մեր երկրի ղեկավարը։ Ադրբեջանը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է՝ միջազգային նորմերի և սկզբունքների, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության հիման վրա։ Եվ այդ ուղղությամբ առաջարկ է արվել»,-ասել է Բայրամովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, Բաքուն կարծում է, որ տարածաշրջանում համագործակցությանն այլընտրանք չկա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---