Բաքուն պատրաստ է թույլ տալ ՅՈւՆԵՍԿՕ-ի մուտքը Շուշի, Աղդամ և Ֆիզուլի

Բաքուն պատրաստ է թույլ տալ ՅՈւՆԵՍԿՕ-ի մուտքը Շուշի, Աղդամ և Ֆիզուլի

PanARMENIAN.Net - Բաքուն պատրաստ է թույլ տալ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը Շուշի, Աղդամ և Ֆիզուլի։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան։

«Հունիսի 21-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ադրբեջանական կողմը մեկ անգամ ևս նշել է, որ պատրաստ է ընդունել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանը և կոչ արել արագացնել այդ գործընթացը։ Մասնավորապես, քննարկումներ են եղել Շուշի, ինչպես նաև Աղդամի և Ֆիզուլիի շրջաններ կազմակերպության առաքելության այցի վերաբերյալ»,- ասել է նա, տեղեկացնում է Haqqin.az-ը:

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է նաև, որ ՄԱԿ Փախստականների գծով գերագույն հանձնակատարի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնակատարի առաքելության մասին։

«Ադրբեջանը պատրաստ է ընդունել նաև ՄԱԿ Փախստականների գծով գերագույն հանձնակատարի առաքելությանը։ Այժմ մենք պատասխանի ենք սպասում երկու կազմակերպությունից՝ այցի հետ աշխատանքներն ավարտին հասցնելու համար»,-ասել է Աբդուլլաևան։

Հայկական կողմը բաղմիցս է հայտարարել, որ հայկական պատմամշակութային հուշարձաններն Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայտնվել են ոչնչացման սպառնալիքի տակ։ Ավելին՝ արդեն կան բազմաթիվ այդպիսի փաստեր։ Ադրբեջանցիները հանել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դարպասներին տեղադրված հրեշտակների արձանները և խաչը: Ադրբեջանը որոշել է ապօրինի «վերականգնել» եկեղեցին, որը, անկասկած, կհանգեցնի հայկական եկեղեցու «ալբանացման»։

Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել մեծամասամբ հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձան, այդ թվում՝ 161 վանք և եկեղեցի, 591 խաչքար, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---