Ամերիաբանկի «Մաշտոց» մասնաճյուղն իր դռներն է բացել` ներկայացնելով արտոնյալ պայմաններով առաջարկ նոր հաճախորդներին

Ամերիաբանկի «Մաշտոց» մասնաճյուղն իր դռներն է բացել` ներկայացնելով արտոնյալ պայմաններով առաջարկ նոր հաճախորդներին

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Երևանի կենտրոնում` «Անցում N1»-ում (Մաշտոցի 20/4), բացել է «Մաշտոց» մասնաճյուղը, որը ոչ ստանդարտ գրաֆիկով աշխատող Բանկի ամենամեծ մասնաճյուղն է: Մասնաճյուղն աշխատելու է ամեն օր` երկուշաբթիից կիրակի, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը:

«Մաշտոց» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Մաշտոց» մասնաճյուղում մինչև 2021թ. օգոստոսի 31-ը ներառյալ:

«Մաշտոց» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.

Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.

• Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

• Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում

• Անվճար հաշիվ` բանկային ծառայությունների ողջ փաթեթով

• VISA ստիկեր` տարեկան 1500 դրամ (3000 դրամի փոխարեն) Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար

• Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ

• Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

• Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

«Մաշտոց» մասնաճյուղում ստեղծված են և' օնլայն, և' օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող բարեհամբույր անձնակազմ, հյուրընկալ, կանաչ ու լուսավոր միջավայր:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

Մանրամասները՝ տեսանյութում․

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---