Պուտին․ Ոչ ոք շահագրգռված չէ, որ ԼՂ ճգնաժամը խորանա՝ ոչ ՀՀ-ն, ոչ Ադրբեջանը

Պուտին․ Ոչ ոք շահագրգռված չէ, որ ԼՂ ճգնաժամը խորանա՝ ոչ ՀՀ-ն, ոչ Ադրբեջանը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ ոչ ոք շահագրգռված չէ, որ ԼՂ ճգնաժամը խորանա՝ ոչ ՀՀ-ն, ոչ Ադրբեջանը։

«Ռուսաստանը որոշակի դերակատարություն է ունեցել այդ շատ լուրջ ճգնաժամի կարգավորման գործում։ Ոչ ոք շահագրգռված չէ, որ ԼՂ ճգնաժամը խորանա՝ ոչ ՀՀ-ն, ոչ Ադրբեջանը, ոչ էլ, առավել ևս, Լեռնային Ղարաբաղի բնակիչները։

Եթե բոլորս խաղաղ ու բարեկամաբար ապրենք, կկարողանանք պայմաններ ստեղծել մարդկանց կյանքը բարելավելու համար ոչ միայն անվտանգության, այլև տնտեսության ու սոցիալական ոլորտներում, որի կարիքը ունեն Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ»,-ասել է Պուտինն ուղիղ տեսակապի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ ՌԴ նախագահի, Լեռնային Ղարաբաղի շուրջ բազում խնդիրեր են կուտակվել՝ կապված ենթակառուցվածքների վերականգնման և ՀՀ ու Ադրբեջանի միջև սահմանազատման հետ։

«Մենք հիմա այդ աշխատանքի գործընթացքում ենք․․․ Ամեն ինչ կանենք՝ վերականգնելու համար նորմալ հարաբերությունները տարածաշրջանում»,-ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---