ՀՀ-ում կորոնավիրուսի 186 նոր դեպք կա և 5 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 186 նոր դեպք կա և 5 մահ

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 186 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225,987-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 5 դեպք է գրանցվել կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4536 դեպք կա, այլ պատճառով՝ 1101։

Ապաքինվել է ևս 78 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 217,381 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2966 մարդ:

Հուլիսի 7-ին կատարվել է 5093 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,220,466 թեստ է արվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---