Ավանեսյան. ՀՀ-ում 97,711 պատվաստում է արվել 8 հուլիսի 2021 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ի դրությամբ Հայաստանում 97,711 պատվաստում է իրականացվել։ Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը,նշելով, որ կորոնավիրուսի նոր դեպքերի մի փոքր աճ է նկատվում։ Նա նշել է, որ հուլիսի 7-ին կատարվել է 5416 պատվաստում, որը բավական լավ ցուցանիշ է մեկ օրվա համար՝ հավելելով, որ այդ տեմպը պետք է պահպանել։ Ավանեսյանը նշել է, որ ՀՀ-ում կիրառվող բոլոր պատվաստանյութերը մատչելի են բոլորի համար և ցանկացողները կարող են ընտրել, թե որ պատվաստանյութով են ցանկանում պատվաստվել։ Նա տեղեկացրել է, որ աշխատում են լրացուցիչ պատվաստանյութերի այլ տարբերակներ ևս ներկրելու ուղղությամբ։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |