17 մարտի 2009 - 18:53 AMT
Գեորգի Բոոս. Հայաստանի հետ հզոր առւետրա-տնտեսական համագործակցությունը ժամանակի պահանջն է
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած Հայաստանի պատվիրակության` Կալինինգրադ կատարած երկօրյա այցի արդյունքում որոշում ընդունվեց Հայաստանի հետ առեւտրական ոլորտում համագործակցության զարգացման նպատակով Երեւանում բիզնես-ֆորումի անցկացնել: Այդ մասին ասվում է Կալինինգրադի մարզի կառավարության պաշտոնական կայքում:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հունիսին ծրագրված է կալինինգրադյան պատվիրակության այցը Երեւան, որի շրջանակներում կկայանա բիզնես-ֆորումը: Որպես առաջնություններից մեկը նշված են առեւտրական կապերը: Այդ ուղղությունն ակտիվացնելու գործում կօգնեն առեւտրի տները` կալինինգրադյանները Երեւանում եւն երեւանյանները Կալինինգրադում: Կալինինգրադի մարզի պետ Գեորգի Բոոսի կարծիքով, Հայաստանի հետ հզոր առւետրա-տնտեսական համագործակցությունը ժամանակի պահանջն է, եւ մարզը առաջարկելու բան ունի առեւտրական համագործակցության ոլորտում. մասնավորապես, ձկնեղենի եւ մսի պահածոներ, յանտարից զարդեր, մորթե ապրանք: Ընդհանուր հետաքրքրություն են առաջացնում նաեւ հաղորդակցության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, տուրիզմը, ինչպես նաեւ սոցիալական ոլորտը (առողջապահությունը, մշակույթը, կրթությունը):