Զբոսաշրջիկները ՀՀ-ում կարող են պատվաստվել 10 օր մնալու դեպքում և միայն շրջիկ կետերում 8 հուլիսի 2021 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ից Հայաստանում զբոսաշրջիկների պատվաստման կարգում փոփոխություններ կիրականացվեն՝ նրանք կկարողանան պատվաստվել ՀՀ-ում առնվազն 10 օր մնալու դեպքում և միայն Երևանի կենտրոնական փողոցներում տեղակայված շրջիկ կետերում։ Այդ մասին լրագրողներին է հայտնել առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։ «Հուլիսի 15-ից ուժի մեջ կմտնի նախարարի հրամանը, որ Հայաստանում միայն առնվազն 10 օր բնակվելու դեպքում կիրականացվի պատվաստումը»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։ Ավանեսյանը հավելել է, որ արտասահմանցիներն այսուհետ չեն կարողանա պատվաստվել պոլիկլինիկաներում։ Հերթերից խուսափելու ու ՀՀ քաղաքացիներին անհարմարություն չպատճառելու համար պոլիկլինիկաներում կպատվաստվեն միայն ՀՀ քաղաքացիները։ Արտասահմանցիները կպատվաստվեն բացառապես Երևանի կենտրոնական փողոցներում տեղակայված շրջիկ կետերում։ Հուլիսի 8-ի դրությամբ Հայաստանում 97,711 պատվաստում է իրականացվել։ Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը,նշելով, որ կորոնավիրուսի նոր դեպքերի մի փոքր աճ է նկատվում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |