Արևելյան գործընկերության շրջանակում ՀՀ-ն հավելյալ 1 մլրդ եվրո կստանա՝ ընդհանուր 2․6 մլրդ

Արևելյան գործընկերության շրջանակում ՀՀ-ն հավելյալ 1 մլրդ եվրո կստանա՝ ընդհանուր 2․6 մլրդ

PanARMENIAN.Net - Արևելյան գործընկերության շրջանակում ՀՀ-ին տրամադրվելիք ներդրումային փաթեթը կհասցվի 2․6 մլրդ եվրոյի: Այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին, տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։

Նա հայտարարել է, որ Արևելյան գործընկերության շրջանակում համատեղ մշակված Տնտեսական և ներդրումային պլանի ներքո տարբեր ֆինանսական գործիքներով ՀՀ-ին տրամադրվելիք 1․6 մլրդ եվրո աջակցությունից զատ, այլ աղբյուրներով կմոբիլիզացվի հավելյալ 1 մլրդ եվրո` ընդհանուր ներդրումային փաթեթը դարձնելով 2․6 մլրդ եվրո:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Արևելյան գործընկերությունը 1․6 մլրդ եվրո աջակցություն կտրամադրի ՀՀ-ին ՝ 5 ծրագրի համար․ փոքր և միջին ձեռնարկություններին աջակցությանը, Հյուսիս-հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածների կառուցմանը, հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաք զարգացմանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---