Արտահանման լիցենզիոն տուրք կսահմանվի պղնձի և մոլիբդենի խտանյութերի, որոշ հարակից ապրանքների նկատմամբ

Արտահանման լիցենզիոն տուրք կսահմանվի պղնձի և մոլիբդենի խտանյութերի, որոշ հարակից ապրանքների նկատմամբ

PanARMENIAN.Net - Կառավարությունը հուլիսի 12-ի արտահերթ դռնփակ նիստում որոշել է արտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նշվում է՝ որոշման արդյունքում արտահանման ծավալների պահպանման դեպքում 2021-ին ՀՀ պետբյուջեն լրացուցիչ 30-35 մլրդ դրամ կստանա։

Քերոբյանը նշել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ․

ա) Հայաստանի Հանրապետության ընդերքը պետական սեփականություն է,

բ) միջազգային շուկաներում պղնձի և մոլիբդենի գներն ավելի քան 50%-ով աճել են 2020-i միջին գների նկատմամբ,

գ) ներկա ռոյալթիների գանձման համակարգը չի ապահովում այսպիսի շահույթների արդար բաշխումը ՀՀ քաղաքացիների ու հանքաարդյունաբերողների միջև,

դ) ինչպես նաև այն, որ մեր պետության առջև կան լուրջ մարտահրավերներ, որոնց հնարավոր է դիմագրավել հավելյալ ռեսուրսներով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---