Հրեա գիտնական․ Թուրքիան տևական ժամանակ պարտադրել է Իսրայելին ժխտել Հայոց ցեղասպանությունը

Հրեա գիտնական․ Թուրքիան տևական ժամանակ պարտադրել է Իսրայելին ժխտել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկաբնակ հրեա գիտնական Իսրայել Չարնին հայտարարել է, որ Թուրքիան տևական ժամանակ պարտադրել է Իսրայելին ժխտել Հայոց ցեղասպանությունը՝ կոչ անելով այդ երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է Jerusalem Post-ը։

Չարնին այդ հարցում Թուրքիայի քաղաքականության մասին գրել է իր «Իսրայելի անհաջող պատասխանը Հայոց ցեղասպանությանը՝ ժխտում, պետական խաբեություն, ճշմարտություն պատմության քաղաքականացման դեմ» 2021-ին լույս տեսած գրքում։

Այդ ճնշումը ներառում էր այնպիսի մարտավարություն, ինչպես հրաժարումը Հայոց ցեղասպանության հիշատակումից, հայերի մասնակցության արգելքը ցեղասպանության վերաբերյալ գիտաժողովներին, և այն գիտաժողովների և կոնֆերանսների չեղարկում, որոնց պետք է մասնակցեին հայերը։

Երկար ժամանակ համարվում էր, որ Անկարան այնքան հեռուն է գնացել, որ սկսել է սպառնալ թուրքաբնակ հրեաներին, եթե իրենց խնդրանքները չկատարվեն։

Բացի այդ, Չարնին գրքում պնդում է, որ Թուրքիան հայտարարել է, որ կփակի տարհանման ճանապարհը Սիրիայից, Իրանից և Իրաքից փախստականների համար։ Նա պնդում է, որ այդ սուտը նրա համար էր, որ Իսրայելը կատարի Թուրքիայի պահանջները։ Փաստարկները Հայոց ցեղասպանությունը չճանաչելու վերաբերյալ օգտագործվել են պահպանելու համար Իսրայելի հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Իսրայելի վրա Անկարայի ճնշման պայմաններում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---