Արցախի ՄԻՊ. Շուշիի մոտակայքում հրաձգություն է եղել դեպի օդ

Արցախի ՄԻՊ. Շուշիի մոտակայքում հրաձգություն է եղել դեպի օդ

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ի երեկոյան Շուշիի մոտակայքում հրաձգություն է եղել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ կրակոցները դեպի օդ են արձակվել։

«Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը:

Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:

Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---