ՀՀ-ում կորոնավիրուսի 189 նոր դեպք կա և 3 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 189 նոր դեպք կա և 3 մահ

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226,756-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4552 դեպք կա, այլ պատճառով՝ 1110։

Ապաքինվել է ևս 86 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 217,896 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 3198-ի։

Հուլիսի 13-ին կատարվել է 5001 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,247,362 թեստ է արվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---