ՀՀ-ն ներառվել է Աբու Դաբիի Green list-ում

ՀՀ-ն ներառվել է Աբու Դաբիի Green list-ում

PanARMENIAN.Net - Հայաստանը ներառվել է Աբու Դաբիի Green list-ում, որտեղ ընդգրկվում են այն երկրները, որտեղ կորոնավիրուսի համավարակի հետ կապված վիճակը համեմատաբար բարվոք է։ Սա նշանակում է, որ ՀՀ-ից Աբու Դաբի ժամանող ուղևորներն այսուհետ կազատվեն պարտադիր մեկուսացումից, տեղեկացնում է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ ՀՀ քաղաքացիները միայն կարիք կունենան Աբու Դաբիի օդանավակայան ժամանելուն պես ՊՇՌ թեստ հանձնել:

ԱՄԷ-ում հուլիսի 14-ի դրությամբ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 653,284 մարդ, որից ապաքինվել է 631,294-ը, մահացել՝ 1876-ը։ Փաստացի բուժվում է 20,114 մարդ։

Հուլիսի 14-ի դրությամբ ՀՀ-ում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226,756-ի, որից առողջացել է 217,896-ը։ Կորոնավիրուսից մահվան 4552 դեպք կա, այլ պատճառով՝ 1110։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---