Պեսկով․ ԼՂ մասով եռակողմ պայմանավորվածություններն իրագործվում են Պուտինի ակտիվ մասնակցությամբ21 հուլիսի 2021 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ԼՂ կարգավորման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շատ ակտիվ մասնակցությամբ, նաև իրագործվում են նրա ակտիվ մասնակցությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, որ ԼՂ վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը վատ չի ընթանում, և Պուտինը մշտական կապի մեջ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Հիմա զբաղվում ենք պայմանավորվածությունները կյանքի կոչելով և իրականացնելով»,-ասել է Պեսկովը։ Այն հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերում ԼՂ կարգավորմանը միանալու Ֆրանսիայի մտադրությանը՝ Պեսկովը պատասխանել է, որ եթե միջնորդների ջանքերը խաղաղություն են բերում, ապա դա կարելի է միայն ողջունել։ «Եթե միջնորդական ջանքերը խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն են բերում և նպաստում են առկա պայմանավորվածությունների իրագործմանը, ապա դրանք կարելի է միայն ողջունել»,-ասել է Պեսկովը։ Պուտինը, Մոսկվայում ընդունելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, շնորհակալություն է հայտնել վերջինիս Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու համար և հավելել, որ եթե ուզում են կարգավորում, պետք է գնալ փոխզիջումների ճանապարհով։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Ucom-ն անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքի կանգառներում 2023–ին Ucom-ը ֆիքսված ցանց է անցկացրել Իջևանում, Գորիսում, Գավառում և Սևանում |