Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Վանաձոր-խիմպրոմ» քիմկոմբինատ18 մարտի 2009 - 20:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Վանաձոր-խիմպրոմ» քիմկոմբինատ, շրջել արտադրամասերում, ծանոթացել նախկինում քիմիական ոլորտի առաջատար այդ ձեռնարկության ներկա վիճակին, վերագործարկման հնարավորություններին։ Այդ մասին հաղորդել են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնից:Այնուհետեւ ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների, Լոռու մարզպետի, քիմկոմբինատի գլխավոր տնօրենի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են քիմկոմբինատի վերագործարկման հետ կապված հիմնախնդիրներն ու ռազմավարական ծրագրերը։ Որոշվել է վերսկսել կարբամիտի, սելիտրայի եւ այլ պարարտանյութերի արտադրությունը, ինչպես նաեւ ուսումնասիրել կարբիդի արտադրության ներկա պայմաններն ու հնարավորությունները։ Վարչապետը նշել է, որ ձեռնարկության կողմից տեղական հումքով տարբեր տեսակի պարարտանյութերի արտադրության նախատեսվող ծավալները կարող են ապահովել հանրապետության գյուղական տնտեսությունների ամբողջ պահանջարկը, նպաստավոր հիմքեր ստեղծելով գյուղատնտեսական մթերքների արտադրության աճի համար։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի Վանաձորի քիմկոմբինատի ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես, արտադրանքի իրացմանն ու մրցունակության ապահովմանը։ Հիշեցնենք, որ «Վանաձոր-խիմպրոմ» ՓԲԸ քիմկոմբինատը շահագործման էր հանձնվել 2005 թվականին երկարատեւ պարապուրդից հետո: Կոմբինատի սեփականատերը Բրիտանիայիում գրանցված ռուսական Ռոդինգ Լիմիտեդ-Ինտերնեյշընըլ ընկերությունն է: Վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշակի հանձնարարականներ է տվել խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերի ու խնդիրների արագ եւ արդյունավետ լուծման նպատակով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |