Ամերիաբանկը «Էրեբունի» մասնաճյուղ է բացել

Ամերիաբանկը «Էրեբունի» մասնաճյուղ է բացել

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Երևանում` Էրեբունի փ. 17/1 հասցեում, «Էրեբունի» մոլում բացել է իր նոր`«Էրեբունի» մասնաճյուղը: Մասնաճյուղի դռները բաց են երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:30-ից մինչև 18:15-ը:

«Էրեբունի» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Բանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղում մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

«Էրեբունի» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.

Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.

• Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

• Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում

• Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով

• VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն)

Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար.

• Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ

• Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

• Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

«Էրեբունի» մասնաճյուղում ստեղծված են և օնլայն, և օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող բարեհամբույր անձնակազմ, ջերմ, լուսավոր և հարմարավետ միջավայր:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

Սեպտեմբեր ամսից «Էրեբունի» մասնաճյուղը շարունակելու է իր գործունեությունը ոչ ստանդարտ գրաֆիկով` աշխատելով երկուշաբթիից կիրակի` ժամը 10:30-ից մինչև 21:15-ը:

Երկարացված գրաֆիկով ` երկ-կիր, 10:30-21:15, աշխատող մասնաճյուղերի ցանկը հնարավոր է տեսնել այստեղ.

• «Արշակունյաց» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0026, Արշակունյաց 34/3, «Երևան մոլ» առևտրի կենտրոն, 2-րդ հարկ

• «Արշակունյաց պլյուս» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0026, Արշակունյաց 34/3, «Երևան մոլ» առևտրի կենտրոն, 1-ին հարկ՝ «Քարֆուր» սուպերմարկետի հարևանությամբ

• «Երիտասարդական» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0009, Իսահակյան 22/8

• «Քոչար» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0012, Փափազյան 8, «Ռիո մոլ» առևտրի կենտրոն

• «Նոր Նորք» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0056, Գայի պողոտա 16, «Մեգամոլ» առևտրի կենտրոն

• «Դալմա» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0082, Ծիծեռնակաբերդի խճուղի 3, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոն

• «Մաշտոց» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0082, Մաշտոցի 20/4, Անցում N1

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---