Պապիկյանը` փոխվարչապետ, Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարար![]() 2 օգոստոսի 2021 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ, Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարար։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Սուրեն Պապիկյանին նշանակել փոխվարչապետ»,-ասվում է հրամանագրում։ Պապիկյանը զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար»,-ասվում է նախագահի հրամանագրում։ Ավելի վաղ նախագահի մեկ այլ հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |