Իշխան Սաղաթելյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ![]() 6 օգոստոսի 2021 - 11:21 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը երրորդ քվեարկությունից հետո ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարել է, որ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։ Կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 37, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Մինչ այդ 2 անգամ Սաղաթելյանը ընտրվել է ԱԺ փոխնախագահ։ Առաջին քվեարկության ժամանակ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50-ը, 1 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։ Երկրորդ քվեարկության ժամանակ անվավեր է համարվել 5 քվեաթերթիկ։ Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր՝ կողմ է քվեարկել 49-ը, դեմ՝ 49։ «Հայաստան» խմբակցության 3 անդամ չի մասնակցում քվեարկությանը, քանի որ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը կալանավորված են, իսկ Դավիթ Սեդրակյանը, բացակա է «հարգելի պատճառով», ինչպես ասել են խմբակցության անդամները։ Ըստ օրենքի պահանջի՝ ԱԺ 3 փոխնախագահից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։ Մինչ առաջին քվեարկությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք էր հայտնել, թե ճիշտ կլիներ, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը լիներ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ Ավելի վաղ ԱԺ-ն խորհրդարանի փոխնախագահներ էր ընտրել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուներ Ռուբեն Ռուբինյանին և Հակոբ Արշակյանին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |