ԱԺ-ում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախագիծը չի ընդունվել![]() 6 օգոստոսի 2021 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը չի ընդունել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկը։ «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկին միացել էր նաև «Հայաստան» խմբակցությունը։ Կողմ է քվեարկել 33 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 68։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ եթե Արցախի հարցերով մշտական հանձնաժողով չստեղծվի, ապա դա կարող է հիմնավոր կասկածներ առաջացնել, որ քաղաքական մեծամասնությունը հրաժարվում է Արցախից։ Վանեցյանը շեշտել էր, որ նման հանձնաժողովի ստեղծումը հստակ քաղաքական ուղերձ կլինի արցախահայությանը, սփյուռքահայությանը, Ադրբեջանին ու Թուրքիային, միջազգային հանրությանը, որ ՀՀ-ն Արցախի մասին չի մոռացել, չի հրաժարվել և չի պատրաստվում հրաժարվել Արցախի խնդիրներով զբաղվելուց։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |