Cham Wings-ը Հալեպ-Երևան չվերթեր կիրականացնի

Cham Wings-ը Հալեպ-Երևան չվերթեր կիրականացնի

PanARMENIAN.Net - Cham Wings ավիաընկերությունը սեպտեմբերի 4-ից կմեկնարկի Հալեպ- Երևան-Հալեպ երթուղով չվերթեր:

Դրանք կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար հարկավոր է դիմել ավիաընկերությանը կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---