Գերիների հարազատների ակցիան շարունակվում է․ Նրանք գիշերել են կառավարության շենքի մոտ

Գերիների հարազատների ակցիան շարունակվում է․ Նրանք գիշերել են կառավարության շենքի մոտ

PanARMENIAN.Net - Պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանցիների կողմից գերեվարված ու Բաքվում պահվող տղաների հարազատներն արդեն երկրորդ օրն է՝ կառավարության շենքի դիմաց են։ Նրանք գիշերել են գործադիրի կառավարության շենքի մոտ, տեղեկացնում է Panorama.am-ը։

Խաղաղ ակցիայի մասնակիցները ցանկանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանից տեղեկանալ, թե երբ են վերադարձնելու իրենց որդիներին, եղբայրներին։

Գերիների հարազատները դուրս են եկել փողոց «Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը», «Աջակցեք հայ ռազմագերիների ու պատանդների վերադարձման գործընթացին», «Հրադադարի հայտարարության բոլոր դրույթները պետք է կատարվեն», «Ադրբեջանն առևանգել է Հայաստանի քաղաքացիներին ու ապօրինի կերպով չի վերադարձնում նրանց», «Ազատություն հայ ռազմագերիներին», «Ադրբեջանը ոտնահարում է Ժնևի կոնվենցիան» օտար լեզուներով այս ու այլ գրություններով փոքրիկ պաստառներով։

Օգոստոսի 9-ին նրանք հայտարարել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի հետ հանդիպումից հետո էլ կշարունակեն մնալ կառավարության շենքի դիմաց։ Փաշինյանի խոսնակին նրանք ասել էին, որ ցանկանում են հանդիպել կառավարության ներկայացուցչի հետ՝ բարձրաձայնելու իրենց պահանջները։

Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված հայերի հստակ թիվը մինչ օրս հայտնի չէ։ Մի քանի խումբ հայ ռազմագերիներ Բաքվում դատապարտվել են 6-ական տարվա ազատազրկման:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---