Չեխիայի վարչապետ․ Հավատում եմ` ՀՀ հետ հարաբերությունները կշարունակեն զարգանալ բոլոր բնագավառներում

Չեխիայի վարչապետ․ Հավատում եմ` ՀՀ հետ հարաբերությունները կշարունակեն զարգանալ բոլոր բնագավառներում

PanARMENIAN.Net - Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշել է, հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում։

«Ես մեծապես գնահատում եմ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և հավատում եմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների: Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ Չեխիայի Հանրապետությունը լիովին սատարում է Ձեր ջանքերին՝ միտված Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների հզորացմանը և պատրաստ է շարունակել կիսել իր փորձը այդ փոփոխությունների ճանապարհին»,-ասվում է շնորհավորական ուղերձում։ :

Նա նաև մաղթել է Փաշինյանին ամենայն հաջողություն իր պատասխանատու աշխատանքում և ակնկալում հետագա համագործակցություն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---