Համայնքապետ․ Մարտակերտի Քոլատակում 13 ընտանիք է վերաբնակեցվել

Համայնքապետ․ Մարտակերտի Քոլատակում 13 ընտանիք է վերաբնակեցվել

PanARMENIAN.Net - ԱՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքն ունի 345 բնակիչ. բոլորն էլ պատերազմից հետո վերադարձել են և շարունակում են արարել սեփական հողի վրա:Այս մասին ասել է Քոլատակի համայնքապետ Սեյրան Ավանեսյանը, տեղեկացնում է Արցախպրեսը։

«Գյուղում վերաբնակեցվել է 13 ընտանիք. նրանց համար տներ են վերանորոգվել: Դպրոցը՝ 52 աշակերտներով, վերաբացվել է դեկտեմբեր ամսից: Այս ուսումնական տարում աշակերտների թիվը կավելանա քսանհինգով: Մանկապարտեզ չունենք. բայց մանկապարտեզի ենթակա 25 սան ունենք: Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, որոնք վերանորոգման կարիք ունեն:

Մինչ պատերազմը վերանորոգվում էր գյուղի հանդիսությունների սրահը, պատերազմական գործողություններից հետո աշխատանքները վերսկսվել են. մոտ մեկ շաբաթից շենքը պատրաստ կլինի: Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում: Ամառային շրջանում ունենք ոռոգման ջրի խնդիր։ Գյուղը ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ, սակայն օր օրի դրա անհրաժեշտությունն էլ ավելի է զգացվում»,- նշել է Ավանեսյանը՝ հավելելով, որ բարեբախտաբար պատերազմի ընթացքում գյուղում ոչ տներ են ավերվել, ոչ էլ մարդկային կորուստ են ունեցել:

Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ համայնքապետը նշել է, որ բնակչության մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ՝ ավելացնելով անասնագլխաքանակը, ինչպես նաև գյուղատնտեսությամբ ու հողագործությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---