Արարատ Միրզոյանն առաջին այցը կկատարի Մոսկվա․ Կհանդիպի Լավրովին28 օգոստոսի 2021 - 13:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 31-ին Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Միրզոյանը Մոսկվա կմեկնի աշխատանքային այցով։ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակումից հետո սա կլինի նրա առաջին արտասահմանյան այցը։ Հանդիպման ընթացքում նախարարները հանգամանալից կքննարկեն բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, գործակցության սերտացմանը, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգմանն ուղղված հետագա քայլերը։ «Կքննարկվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ին պայմանավորվածությունների կատարման ընթացքը` այդ թվում հումանիտար հարցերը և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Հուսով ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային համագործակցության խորացմանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |