Սերբիայում ՀՀ հարցումով ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հս. Մակեդոնիայի առաքելության փոխղեկավարին 4 սեպտեմբերի 2021 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի իրավապահ մարմինները, ՀՀ իշխանությունների պահանջով, ձերբակալել են Վիեննայում ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկիին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը հյուսիսմակեդոնական Alsat-M հեռուստաալիքի վրա հղումով։ Ձերբակալությունը տեղի է ունեցել դեռևս օգոստոսի 27-ին՝ Հյուսիսային Մակեդոնիա մուտք գործելու համար «Պրեշևո» անցակետը հատելիս։ Սակայն, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ-ն հաստատել է փաստը սեպտեմբերի 3-ին։ Հեռուստաալիքի տվյալներով, Սերբիայի իշխանությունները գործել են ըստ հայկական կողմի հարցման մի գործի առնչությամբ, որով որպես ֆիգուրանտ անցնում է նաև Միլենկովսկին։ Դիվանագետը Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միյալկովի ազգականն է, որը պատիժ է կրում պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Ըստ ՀՀ իրավապահ մարմինների, 2018-ին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետ Միլենկովսկու գլխավորությամբ, Հայաստանից մասնավոր ինքնաթիռով դուրս են բերել երկրի նախկին իշխանությունների մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր գումարներ հափշտակելու մեջ։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |