ՀՀ-ում կորոնավիրուսի 587 նոր կա և 16 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 587 նոր կա և 16 մահ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 587 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 246,997-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 16 դեպք է գրանցվել, 14-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ ։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4968 դեպք կա, այլ պատճառով՝ 1169:

Ապաքինվել է ևս 529 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 230,820 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը ավելացել է՝ հասնելով 10,040-ի։

Սեպտեմբերի 8-ին կատարվել է 5670 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,594,150 թեստ է արվել

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---