Գեղարքունիքում ադրբեջանցիների կրակոցից զինվոր է վիրավորվել

Գեղարքունիքում ադրբեջանցիների կրակոցից զինվոր է վիրավորվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին` ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---