Թունյան․ 2022-ի բյուջեով գիտության ֆինանսավորումը կավելանա 82%-ով

Թունյան․ 2022-ի բյուջեով գիտության ֆինանսավորումը կավելանա 82%-ով

PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել 2022-ի պետական բյուջեի նախագծին, ըստ որի կրթության գիտության մշակույթի և սպորտի ֆինանսավորումը կավելանա 27.4%-ով և կկազմի 223 մլրդ դրամ։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միայն գիտության ֆինանսավորումը կավելանա 82%-ով։

2022 թվականի պետական բյուջեի հիմնական ցուցանիշներն են․եկամուտներ՝ 1 տրլն 946.2 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրլն 188.4 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 242.2 մլրդ դրամ։

«Մի քանի կարևոր արձանագրումներ․

● Բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն 18.2%-ով,

● Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0.9 տոկոսային կետով և կկազմի 23.4%,

● Պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի և տարեվերջին կկազմի մոտ 60%,

● Կապիտալ ծախսերը կաճեն և կկազմեն 350 մլրդ դրամ»,-ասվում է գրառման մեջ։

2022-ի պետական բյուջեի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---