Սերժ Սարգսյանը՝ Ալիևին․ Հիշիր, որ և դու, և հայրդ պարտվել եք ՀՀ նախորդ 3 նախագահին

Սերժ Սարգսյանը՝ Ալիևին․ Հիշիր, որ և դու, և հայրդ պարտվել եք ՀՀ նախորդ 3 նախագահին

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովին անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ հասցեագրված թե իրեն, թե Հայաստանին, ասել է, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձն իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում։

«Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշիր, որ և՛ դու, և՛ հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե՛ ռազմի դաշտում և թե՛ դիվանագիտության դաշտում»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։

«Իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևն իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ դա շատ լավ հիշում, այլև՝ Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ղեկավարներն են հիշում։

Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018 թվականին դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը», - հայտարարել է ՀՀ երրորդ նախագահը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Սերժ Սարգսյանն ասել է նաև, որ Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակը և, քանի դեռ արցախահայությունը լրջագույն սպառնալիքի տակ է ամեն օր և ամեն ժամ

ՀՀԿ նախագահն ասել է, թե երբ շարունակում են պնդել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իրենք շեշտում են, որ նախ պետք է վերականգնել երկրի անվտանգային և դիվանագիտական ներուժը, վերագործարկել պետական կառույցները, ժողովրդին վերադարձնել հավատն ու արժանապատվությունը։

«Ուստի, մեր խնդիրն է առավելագույն ջանքեր գործադրել և նպաստել երկրի ներսում և երկրի շուրջ արդարության վերականգնմանը և ՀՀ հեղինակության բարձրացմանը», - հայտարարել է Սերժ Սարգսյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---