Ալիև. ՀՀ հետ հաղորդակցությունը «մասնակիորեն սկսվել է» բացվել

Ալիև. ՀՀ հետ հաղորդակցությունը «մասնակիորեն սկսվել է» բացվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՀՀ հետ հաղորդակցությունները բացելու գործընթացը «մասնակիորեն սկսվել է»։ Այդ մասին նա ասել է Բաքվում՝ Ադրբեջանում ԵՄ նորանշանակ ներկայացուցիչ Պյոտր Միխալկոյի հետ հանդիպմանը։

Նա հավելել է, որ Ադրբեջանը ցանկանում է շրջել էջը և «հարաբերություններ հաստատել հարևան Հայաստանի հետ», գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի, սահմանազատման շուրջ, հաղորդակցությունների բացման՝ այդ գործընթացը մասնակիորեն սկսվել է։ Բայց ես կարծում եմ, որ եթե Եվրամիությունը ակտիվորեն մասնակցի, ես տեսնում եմ, որ նման ցանկություն կա, դա կարող է օգնել մեզ շատ ոլորտներում։ Ընդհանուր առմամբ իրավիճակը Հարավային Կովկասում կարող է բոլորվին նոր մասշտաբներ ստանալ, որոնք չկային 30 տարի։ Դա ևս կարող է կայունության, կանխատեսելիության և խաղաղության կարևոր գործոն լինել»,-ասել է Ալիևը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը սկսել է օգտագործել ՀՀ օդային տարածքը՝ դեպի Նախիջևան ներքին ուղևորատար թռիչքներ իրականացնելու համար։ Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությունը։ Ավիաընկերությունից ասել են, որ Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղու փոփոխությունը թույլ կտա կրճատել թռիչքի տևողությունը և նվազեցնել վառելիքի ծախսը։

.

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---