Արցախում խստացվում են հակակորոնավիրուսային սահմանափակումները

Արցախում խստացվում են հակակորոնավիրուսային սահմանափակումները

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով վերջին օրերին Covid-19-ի դեպքերի արագ աճը Արցախում` առողջապահության համակարգի պատասխանատուների կողմից առաջարկվել է կառավարությանը որոշակի ժամանակավոր սահմանափակումներ մտցնել, որպեսզի հնարավոր լինի ժամանակին ու արդյունավետորեն կանխել հետագա վտանգավոր զարգացումները:Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Մասնավորապես հանրակրթական հաստատություններում աշնանային արձակուրդները կսկսվեն հոկտեմբերի 18-ին ոչ միայն տարրական, այլ նաև միջին ու ավագ դասարանցիների համար՝ հոկտեմբերի 25-ի փոխարեն, որը կտևի մինչև նոյեմբերի 1-ը, իսկ բուհերում ուսուցումը կանցկացվի հեռավար։

Արգելվում է սպասարկման գրասենյակներ հաճախորդների մուտքն առանց դիմակների, զանգվածայի միջոցառումները պետք է անցկացվեն անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ, փակ տարածքներում՝ առավելագույնը 120 հոգու մասնակցությամբ։

Նշվում է նաև, որ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ՝ 0-10 տարեկան երեխաների դեպքում, բնակության վայրում և ԱՀ նախագահի և այլ պաշտոնյաների գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների համար, ինչպես նաև որոշ այլ դեպքերում։

Բեգլարյանը նշել է նաև, որ չպետք է անտեսել պատվաստման նշանակությունը, քանի որ այն համարվում է ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցը:

Հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսից ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---