ԱՆ ներկայացուցիչ․ Covid-19-ից բուժված անձը մինչև 90 օր ազատված է թեստ հանձնելուց կամ պատվաստվելուց13 հոկտեմբերի 2021 - 14:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը հայտարարել է, որ կորոնավիրուսից բուժված անձը մինչև 90 օր ազատված է ՊՇՌ թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու պարտադիր պահանջից։ «Այսինքն՝ նախորդ 90 օրվա ընթացքում հիվանդացած անձինք բացառություն են, իրենք չեն հանձնելու թեստ և չեն պատվաստվելու»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։ Աբովյանը նշել է, որ գործատուներն աշխատողներից պետք է պահանջեն 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ կամ պատվաստման սերտիֆիկատ։ Նա հավելել է, որ կարգավորումը մշակվել ու հաստատվել է միջազգային փորձի հիման վրա, նման կարգավորում նաև Իտալիան է կիրառելու հոկտեմբերի 15-ից, փաստերը ցույց են տալիս, որ սահմանափակող միջոցառումներն ունեն արդյունավետություն։ Աբովյանը հույս է հայտնել, որ այս միջոցառումների արդյունքում կկարողանան կառավարել հիվանդությունը։ ԱՆ ներկայացուցիչն ասել է, որ պատվաստումները բավականին ակտիվացել են։ «Պատվաստումները պետք է իրականացվեն ոչ թե ելնելով սահմանված պահանջներից, այլ այն գիտակցությամբ, որ միակ գործիքն են, որոնք կարող են փրկել կյանքեր ու կառավարել իրավիճակը, և ոչ թե իրավիճակը կառավարի մեզ», - նշել է Աբովյանը։ Հոկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 275 077 դեպք, որոնցից 250 576-ն` առողջացած, 5646-ը` մահվան ելքով: Ընթերցեք նաև․ 300 կովիդ-հիվանդ հոսպիտալացման հերթի մեջ է, ազատ մահճակալ չկա Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |