Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Արցախում կատարվել է 176 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 76 վարակակիր:

Բժիշկները 11 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արձանագրվել է մահվան մեկ դեպք։ 84-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլսիգմենտար թոքաբորբ։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14,543 քաղաքացու հետազոտություն, որից 1369-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---