ԱԽ քարտուղար․ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում![]() 28 հոկտեմբերի 2021 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե կարո՞ղ է հստակ հայտարարել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, ասել է, որ դա միանշանակ այդպես է։ «Միանշանակ։ Այդ մասին բազմիցս ասել ենք. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,-ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։ ՀՀ պաշտոնյաների Արցախ չայցելելու վերաբերյալ հարցին Գրիգորյանը չի պատասխանել՝ հայտարարելով, որ նախօրեին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին վարչապետը պատասխանել է այդ հարցին։ ԱԺ հոկտեմբերի 27-ի նիստում ՀՀ պաշտոնյաների Արցախ չայցելելու պատճառների մասին վարչապետին ուղղված հարցին պատասխանել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ պատերազմից հետո բազմաթիվ պաշտոնյաներ են այցելել և այցելում Արցախ։ 44-օրյա պատերազմից հետո երկրի բարձրագույն ղեկավարությունը ՝ նախագահը, վարչապետը կամ ԱԺ նախագահը, դեռ չեն եղել Արցախում։ Ընդդիմությունը դա բացատրում է Ադրբեջանի ճնշմամբ ՝ իշխանություններին մեղադրելով զիջողականության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |